Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Վախենում են չհասցնել

Վախենում են չհասցնել
05.10.2018 | 02:12

Քաղաքական նոր իրավիճակով և առաջիկա ընտրություններով պայմանավորված, որոշ գործիչներ փորձում են կուսակցություններ ստեղծել և մասնակցել ընտրություններին։ Մեր տեղեկություններով, այսօր մոտ մեկ տասնյակի հասնող միավորումներ կան, որոնք ցանկանում են կուսակցություն գրանցել։ Սակայն վերջիններս մեծ խնդիր ունեն. եթե ընտրությունները կայանան դեկտեմբերին, չեն հասցնի և՛ կուսակցություն գրանցել, և՛ ինքնակազմակերպվել, և՛ մասնակցել ընտրություններին։


Այս իրավիճակում վերջիններս դեռ չեն կորցրել հույսը, որ ընտրությունները, այնուամենայնիվ, կկայանան ոչ թե դեկտեմբերին, այլ մայիսին։ Ոմանք մտածում են ծայրահեղ դեպքում իրենց համախոհների հետ այլ կուսակցությունների հետ միավորվել և մասնակցել ընտրություններին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ